STEMAR նախագծերի ընդլայնում Տավուշի մարզի դպրոցներում
2023թ.-ի դեկտեմբեր ամսին տրվեց STEMAR նախագծի մեկնարկը, այս անգամ արդեն Տավուշի մարզի վեց դպրոցներում։ Փաթեթները ստանալով՝ նախապես համապատասխան վերապատրաստում ստացած ուսուցիչները սկսեցին համապարփակ ԲՏՃՄ նախագծերի համակարգումը։ Դպրոցներին տրամադրված նախագծային փաթեթների կազմության մեջ են մտնում.
- Ինժեներական ռեսուրսներ և ձեռնարկներ,
- Ակադեմիական գիտելիքի մատուցման համար նախատեսված դասեր և մոդելներ,
-Հետազոտաինժեներական մտածողությունը զարգացնող հարցադրումներ,
- Ծրագրի իրականացման պլանը,
- Դասավանդման ամսագրեր և ձևավորող գնահատման շրջանակ.
Նախագծերի իրականացման ընթացքում դպրոցներին տրամադրվում է մենթորական աջակցություն, ինչպես նաև խթանվում է միջդպրոցական համագործակցությունը և փոխադարձ ուսուցման գաղափարախոսությունը թե՛ ուոսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում:
ԲԴպրոցներից ստացված արձագանքների հիման վրա STEMAR նախագծերը ի հայտ եկան որպես ուսանողների նորարարական մտածողության զարգացման կատալիզատոր: Կարևոր է ընդգծել, որ մասնակից ուսանողները զգալի ազդեցություն ունեն ծրագրի հետագա զարգացման վրա՝ ներդնելով գաղափարներ ծրագրի փաթեթների արդյունավետությունը բարձրացնելու և օպտիմալացնելու համար:
Բոլոր դպրոցներին մաղթում ենք նախագծերի բարեհաջող ընթացք, որը կամփոփվի STEM EXPO 2024 միջոցառմամբ՝ մի քայլ բոլորիս մոտեցնելով գիտական մտքի շուրջ համախմբված դպրոցականների և ուսուցիչների համայնքի ձևավորմանը։